Արտաքին 3 շաբաթ առաջ - 22:11 08-08-2026

Համաշխարհային օվկիանոսի մակերևութային ջերմաստիճանը ռեկորդային է եղել․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը.

Համաշխարհային օվկիանոսի մակերևութային ջերմաստիճանը հուլիսին ռեկորդային է եղել։

Անցած ամիս Համաշխարհային օվկիանոսի մակերևութային ջրերի ջերմաստիճանը (SST) հասել է հուլիս ամսվա համար երբևէ գրանցված ամենաբարձր մակարդակին։

Օվկիանոսի մակերևույթի 12,6%-ում արձանագրվել է դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենատաք հուլիսը։