Արտաքին 1 ամիս առաջ - 12:30 30-07-2026

Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է դատարան՝ պահանջելով չեղյալ համարել գրող Էլիզաբեթ Ջին Քերոլի դեմ հարուցված զրպարտության գործով սահմանված 83.3 միլիոն դոլարի փոխհատուցման պահանջը։

Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հավելելով, որ 2019 թվականին Քերոլը Թրամփին մեղադրել էր սեռական ոտնձգության մեջ։

Քաղաքական գործիչը հերքել էր մեղադրանքները՝ պնդելով, որ անձամբ չի ճանաչում գրողին, իսկ նրա պատմությունն անվանել էր փողի և հայտնիության համար հորինված սուտ։

Դրանից հետո Էլիզաբեթ Ջին Քերոլը զրպարտության հայցով դիմել էր դատարան և շահել գործը։

Թամարա Քալանթարյան