Ներքին 2 ամիս առաջ - 21:00 27-07-2026

Բոլորովին վերջերս Ավետ Կոնջորյանը չուներ 5839 դրամ

Այսօրվա թեման ԱԺ փոխնախագահի ճանապարհը բռնած Հայկ Կոնջորյանի եղբայրն է՝ Ավետ Կոնջորյանը։

Նրա նկատմամբ բռնություն կիրառելու դեպքը և հետո ի հայտ եկած հայհոյանքների տեսագրություններն արթնացրել են հիշողություններ։

Կոտայքի մարզի բնակիչ Ավետ Կոնջորյանը, համաձայն մամուլի հրապարակված փաստերի, այսօր բոլոր շանսերն ունի համարվելու տեղական ֆեոդալ, սակայն հիշյալ բարեկեցությունը պայմանավորված է բացառապես ՔՊ-ական հեղափոխությամբ և Հայկ Կոնջորյանի կողմից Էդմոն Մարուքյանին և ԼՀԿ-ին ուրացմամբ, ինչից հետո սկսվեց վերջիններիս շռնդալից վերելքը։

Իսկ մինչ այդ Ավետ Կոնջորյանն ապրում էր շատ համեստ պայմաններում․ դրա հիմնավորումներից մեկը ստորև ներկայացվող փաստաթուղթն է, ըստ որի՝ 2018 թվականին Ա․Կոնջորյանին դատի էր տվել բջջային օպերատոր «Վիվասել–ՄՏՍ»–ը, որպեսզի գոնե այդ կերպ կարողանա ստանալ վերջինիս 5839 դրամ պարտքը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ

Ձեզ գուցե հետաքրքրի