Արտաքին 2 ամիս առաջ - 16:29 22-07-2026

Ֆրանսիան կարգելի մինչև 15 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր

Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է 15 տարեկանից ցածր երեխաներին սոցցանցերից օգտվելն արգելող օրենք։ Ինչպես հայտնում է AFP-ն, Ազգային ժողովում օրինագծին կողմ է քվեարկել 279 պատգամավոր, դեմ՝ 81-ը։ Փաստաթուղթն արդեն ստացել է Սենատի հավանությունը. այժմ այն պետք է հաստատի Սահմանադրական խորհուրդը, որից հետո միայն կստորագրի նախագահը։

Նախաձեռնությանն ակտիվորեն աջակցող երկրի ղեկավար Էմանուել Մակրոնը հույս է հայտնել, որ արգելքը ուժի մեջ կմտնի նոր ուսումնական տարվանից։ Այդ պարագայում Ֆրանսիան կդառնա Եվրամիության առաջին երկիրը, որը նման սահմանափակում է մտցնում օրենսդրական մակարդակով։

Սահմանափակումները կկիրառվեն երկու փուլով։ Սեպտեմբերից սկսած՝ 15 տարեկանը չլրացած երեխաները չեն կարողանա նոր հաշիվներ բացել սոցցանցերում, իսկ տարիքի ստուգումը պարտադիր կդառնա առաջին իսկ գրանցման ժամանակ։ 2027 թվականի հունվարից տվյալների հաստատում պետք է անցնեն ֆրանսիական բոլոր, այդ թվում՝ արդեն գոյություն ունեցող հաշիվները։ Ընդ որում, օրենքը որևէ պատժամիջոց չի նախատեսում արգելքը խախտած դեռահասների կամ նրանց ծնողների համար։

Ֆրանսիայի քաղաքական ուժերի մեծամասնությունը նույնպես աջակցել է արգելքին՝ նշելով TikTok-ի, Snapchat-ի կամ Instagram-ի նման սոցցանցերի վնասակար ազդեցությունը երեխաների վրա։ Որպես հնարավոր ռիսկեր մատնանշվում էին ինքնագնահատականի անկումը, ինքնավնասումների, ինքնասպանությունների և թմրանյութերի օգտագործման աճը։ Օրինագծի հակառակորդներն էլ մտահոգություն են հայտնում իշխանությունների՝ անձնական կյանքին հնարավոր միջամտության և անձնական տվյալների արտահոսքի վերաբերյալ։

ԵՄ այլ երկրները, այդ թվում՝ Հունաստանն ու Իսպանիան նույնպես երեխաների մուտքը սոցցանցեր արգելելու ծրագրեր ունեն։ Նման սահմանափակումները քննարկվում են նաև համաեվրոպական մակարդակով, թեև վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Ավստրալիան աշխարհում առաջին երկիրն է, որն արգելել է սոցցանցերում մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը։ Մեծ Բրիտանիայում համանման օրենքը նախատեսում են ընդունել մինչև տարեվերջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար