Ներքին 3 ամիս առաջ - 10:20 21-07-2026

Ոչ մի բանի համար չեմ փոշմանում․ Ծառուկյանի ուղերձը՝ ՔԿՀ-ից

Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում։ Ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել։ Կառուցելու եմ հենց Հայաստանում։ Ասված է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից հղած ուղերձում։

«Մարդը, երբ կյանքի ինչ-որ մի պահի ազատ ժամանակ շատ է ունենում, սկսում է մտածել իր կյանքում արած-չարածի մասին։ Հիմա ես, օգտագործելով ազատ ժամանակը, մտածում եմ՝ ի՞նչ եմ արել, ի՞նչ կարող էի անել, ի՞նչը չեմ արել։
Ու մտքերն ինձ վստահություն ու լավատեսություն են տալիս։ Ամբողջ կյանքումս կառուցել եմ։ Հայաստանում եմ կառուցել։ Չեմ խլել, աչք չեմ դրել ուրիշի ունեցվածքին։ Կառուցել եմ կամ վերակառուցել եմ, կամ կիսաավեր վիճակում գտնվող հիմնարկները շենացրել։

Հայաստանում կառուցել եմ գործարաններ, հյուրանոցներ, շենքեր, մարզասրահներ, ճանապարհներ, օլիմպիական համալիր, կրթական օջախներ, հիմա էլ՝ Քրիստոսի արձանը, որն աշխարհում նմանը չի ունենալու։

Իմ կենսագրությունը, Ծառուկյան ազգանունը և ԿԱՌՈՒՑԵԼԸ նույնականացել են։
Շատերը գիտեն, որ իմ օրը սկսվում է տարբեր կառույցների շինհրապարակներ այցելելով։ Սա գեն է, տեսակի հարց է։
Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում։ Ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել։ Կառուցելու եմ հենց Հայաստանում։ Ինչո՞ւ եմ սա շեշտում։ Լսում էի հարևան երկրի պաշտոնյաների խոսքերը Հայաստանի մասին. նոր պահանջներ, նոր սպառնալիքներ։ Ու առաջին միտքը, որ ծագում է մոտս, Հայաստանում կառուցելն է։ Աստված որքան տա՝ կառուցելու եմ։ Հետո կկառուցեն իմ որդիները, թոռները։ 200 տարի էլ անցնի՝ Հայաստանում մի լավ բան է կառուցվելու։ Կլինի եկեղեցի, կլինի գործարան թե դպրոց, պատին փորագրվելու է՝ կառուցել է Ծառուկյանը։ Սա ճակատագիր է։

Ամիսներ առաջ արտերկրում մի հանդիպման ժամանակ աշխարհի լավագույն համալսարաններից մեկի ներկայացուցիչն ինձ պաշտոնապես առաջարկեց Հայաստանում հիմնել իրենց մասնաճյուղը։ Բոլորը զարմանքից շշմել էին։ Մեր տարածաշրջանի երկրներից նման առաջարկ ոչ մեկը չունի։ Հանդիպմանը ներկա իմ գործընկերոջը լիազորեցի սկսել բանակցություններ և աշխատել այդ ուղղությամբ։ Հիմա նույն կերպ ասում եմ՝ կանգ չառնեք, անկախ բոլոր դժվարություններից՝ կանգ չառնեք։ Ես այդ նախագծում մեկ լումա օգուտ չունեմ։ Բայց Հայաստանը ունենալու է ահռելի մեծ օգուտ։ Շարունակեք աշխատանքը։ Շարունակենք աշխատանքը մեր երկրի համար։ Հայաստանը կառուցելով է շենանալու»,- ուղերձում նշել Է Ծառուկյանը։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա

Ձեզ գուցե հետաքրքրի