Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 23:45 13-07-2026

Երևանը 23-րդ անգամ հյուրընկալում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 23-րդ անգամ անցկացվում է Երևանում:

Այն ամենամյա ամենամեծ կինոփառատոն է, որը հիմնադրվել է 2004 թվականին «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից և անցկացվում է հուլիսին։

Այս տարի փառատոնին ներկայացվել է շուրջ 600 հայտ՝ աշխարհի 90 երկրից, որոնցից ընտրվել է 90 ֆիլմ՝ 40 երկրից։

Փառատոնի բացման արարողության ժամանակ տեղի է ունենում արդեն ավանդական դարձած ծիրանօրհնեք։

Oragir.News-ի տեսախցիկն արձանագրել է կինոփառատոնի բացման ուշագրավ կադրերը:

Տեսանյութ: