Ներքին 3 ամիս առաջ - 12:48 12-07-2026

«Քանաքեռցի Տույի» սպանnւթյան դեպքից հինգ տարի անց կհրապարակվի դատավճիռը

Քանաքեռում քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի՝ «Քանաքեռցի Տույի», ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի և ևս երկու անձի սպանությունից շուրջ հինգ տարի անց գործի քննությունը մոտենում է ավարտին։

Մեղադրող և տուժող կողմը ճառով պահանջել են մեղավոր ճանաչել գործով անցնող անձանց, պաշտպանության կողմը՝ արդարացնել։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, առաջիկա օրերին կհրապարակի վերդիկտը։

Սպանությունը տեղի է ունեցել 2021թ․ նոյեմբերին՝ Քանաքեռում։ Դեպքի ժամանակ սպանվել է չորս անձ, այդ թվում՝ Արթուր Ղազարյանը և Արտուշ Սիմոնյանը։ Սպանությունը եղել է հենց վերջինիս տանը։

Շուրջ չորս տարի տևած քննության ընթացքում դատարանն անթույլատրելի է համարել տան բակում տեղակայված տեսախցիկներով արձանագրված տեսանյութը, որտեղ, ըստ տուժող կողմի, արտացոլված է, որ առաջին կրակոցը տուժող կողմից չի եղել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար