Սպորտ 3 ամիս առաջ - 12:15 12-07-2026

Բերեզովսկին նոր պաշտոն ունի ռուսական ակումբում

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին նշանակվել է Կոստրոմայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ:

Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։

Ուշագրավ է, որ 51-ամյա մասնագետը, գլխավորելով թիմը, կպահպանի նաև դարպասապահների մարզչի իր պաշտոնը, որն զբաղեցնում էր ընթացիկ տարվա հունիսից:

Նոր մրցաշրջանից առաջ կոստրոմյան ակումբում անսպասելի մարզչական փոփոխություններ են տեղի ունեցել: Հուլիսի 10-ին «Սպարտակը» պաշտոնանկ էր արել Ռինատ Բիլյալետդինովին, ում մարզչական շտաբում էլ ընդգրկված էր Բերեզովսկին: Բիլյալետդինովը թիմը գլխավորել էր ընդամենը 46 օր և հեռացվեց՝ այդպես էլ ոչ մի պաշտոնական հանդիպում չանցկացնելով ակումբի ղեկին։

Այսպիսով, Pari Առաջին լիգայի 2026/2027 մրցաշրջանը Կոստրոմայի թիմը կսկսի հայ մասնագետի գլխավորությամբ։ Արդեն կիրակի՝ հուլիսի 12-ին, Բերեզովսկու սաներն առաջին տուրի շրջանակում սեփական հարկի տակ կընդունեն Նաբերեժնիե Չելնիի «ԿԱՄԱԶ»-ին։

Որպես ֆուտբոլիստ՝ Բերեզովսկին հանդես է եկել ռուսական մի շարք ակումբներում, այդ թվում՝ Մոսկվայի «Դինամոյում», «Տորպեդոյում», «Խիմկիում» և Սանկտ Պետերբուրգի «Զենիթում», որի կազմում դարձել է Ռուսաստանի գավաթակիր:

Armsport

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին