Սպորտ 3 ամիս առաջ - 09:28 12-07-2026

ԱԱ-2026. Արգենտինան կիսաեզրափակչում է

Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի ազգային հավաքականը ծանրագույն պայքարում, լրացուցիչ ժամանակում 3-1 հաշվով պարտության մատնեց Շվեյցարիայի ընտրանուն և նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր։

Հանդիպման հաշիվը բավականին արագ՝ արդեն 10-րդ րոպեին, բացեց Ալեքսիս Մակ Ալիստերը։ Գոլային փոխանցումն իր ակտիվում գրանցեց Լիոնել Մեսսին, որն աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է։ Արգենտինացիները երկար ժամանակ պահպանում էին հաղթական հաշիվը, սակայն երկրորդ խաղակեսում՝ 67-րդ րոպեին, Դան Նդոյեն վերականգնեց հավասարությունը։

Դրանից կարճ ժամանակ անց՝ 72-րդ րոպեին, Շվեյցարիայի հավաքականը մնաց 10 հոգով. երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց Բրիլ Էմբոլոն։

​Հատկանշական է, որ կիսաեզրափակիչի ճանապարհին Արգենտինան փլեյ-օֆֆի բոլոր փուլերը հաղթահարել է հենց լրացուցիչ ժամանակում։ Այս անգամ ևս հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի։ Թվային մեծամասնություն ստացած արգենտինացիները լրացուցիչ ժամանակում կարողացան վճռական ճնշում գործադրել և հասնել ցանկալի արդյունքի։ 112-րդ րոպեին Խուլիան Ալվարեսը, ստանալով Ֆլակո Լոպեսի փոխանցումը, հեռահար ու գեղեցիկ հարվածով առաջ մղեց իր թիմին, իսկ արդեն 120+1-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը ձևակերպեց 3-1 վերջնական հաշիվը։

​Այսպիսով, արգենտինացիները շարունակում են պայքարը տիտղոսի պաշտպանության համար և կիսաեզրափակիչում ուժերն են չափելու Անգլիայի հավաքականի հետ։ Այդ դիմակայությունը կայանալու է հուլիսի 15-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին։

Armsport

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին