Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 09:08 06-07-2026

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը

Այսօր՝ հուլիսի 6-ի լուսադեմին, կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, սիրված դերասան և ռեժիսոր Արտաշես Ալեքսանյանը։

Արտիստի վախճանի մասին «Արմենպրես» լրատվական գործակալությունը տեղեկացավ նրա մտերիմ ընկերոջից՝ Հարություն Բոգարյանից, ով հայտնեց մանրամասներ դերասանի կյանքի վերջին օրերի մասին. «Երեք օր էր՝ հիվանդանոցում էր։ Այսօր առավոտյան ժամը 03։55-ին սիրտը կանգ է առել»,- նշել է ընկերը։

Ցավալի է, քանի որ Արտաշես Ալեքսանյանը ընդամենը օրեր անց՝ հուլիսի 17-ին, կդառնար 65 տարեկան։

Oragir.News-ը խորին ցավակցություն է հայտնում Արտաշես Ալեքսանյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի հազարավոր երկրպագուներին: Նրա թողած մշակութային ժառանգությունը հավերժ կմնա հայ կինոյի և թատրոնի պատմության մեջ:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է