Ներքին 3 ամիս առաջ - 13:24 04-07-2026

Մհեր Բաղդասարյանը կտրուկ հակադարձել է Սովետը ռոմանտիզացնողներին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հաղորդավար և լրագրող Մհեր Բաղդասարյանը սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջում հանդես է եկել գրառմամբ։ Նա անդրադարձել է հասարակության մեջ հաճախ հնչող Սովետի ժամանակ լավ էր թեզին՝ կտրուկ հակադարձելով դրան և հիշեցնելով այն ողբերգական գինը, որը վճարել է հայ մշակույթն ու սերուցքը խորհրդային բռնազավթման տարիներին։

Մհերն անկեղծորեն զարմացել է, թե ինչպես կարելի է ռոմանտիզացնել մի համակարգ, որը ոչնչացրել է ազատ միտքն ու տաղանդը.

«Ամեն անգամ զարմանում եմ, երբ լսում եմ․ Սովետի ժամանակ լավ էր։ Լա՞վ էր։ Լավ էր, որ Փարաջանովին՝ համաշխարհային կինոյի մեծերից մեկին, բանտարկեցին։ Լավ էր, որ Չարենցը դարձավ ստալինյան բռնաճնշումների զոհ և մահացավ բանտում։ Լավ էր, որ Ակսել Բակունցին գնդակահարեցին «ժողովրդի թշնամի» շինծու մեղադրանքով։ Լավ էր, որ Մինաս Ավետիսյանի արվեստանոցն ու հարյուրավոր կտավներ կրակի մատնվեցին՝ փորձելով ոչնչացնել մի ամբողջ մշակութային ժառանգություն»,- գրել է հաղորդավարը։

Մհեր Բաղդասարյանի պնդմամբ՝ սա պատմություն չէ միայն առանձին արվեստագետների մասին, այլ ավելի գլոբալ խնդիր է՝ կապված մի ամբողջական համակարգի դաժանության հետ, որը վախենում էր անհատից։ Նա կոչ է արել չմոռանալ անցյալի դասերը.

«Սա պատմություն է մի համակարգի մասին, որը վախենում էր ազատ մտքից, անհատից և տաղանդից։ Ու երբ այսօր ինչ-որ մեկը ռոմանտիզացնում է Սովետը, արժե նախ հիշել դրա զոհերին։ Հակառակ դեպքում «լավ էր»-ը դառնում է ոչ թե պատմության գնահատական, այլ պատմական հիշողության կորուստ»,- եզրափակել է նա։

Հաղորդավարի այս հրապարակումը կարճ ժամանակում մեծ քննարկումների ալիք է բարձրացրել համացանցում։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին