Ներքին 2 ամիս առաջ - 20:44 29-06-2026

«Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր

Հունիսի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին, Դիլիջան քաղաքի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Ռուդոլֆ Գ․-ի վարած «Tesla» մակնիշի և 39-ամյա Հայկ Գ․-ի վարած «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Tesla»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 50-ամյա Մարինե Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: