Ներքին 2 ամիս առաջ - 20:56 27-06-2026

Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման արարողությանը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը։
Միջոցառմանը մասնակցել են նաև զինծառայողների ընտանիքի անդամները։

Արհեստավարժ սերժանտները հանդիսավորությամբ երդվել են փորձով, գիտելիքով ու նվիրումով ծառայել ի նպաստ ՀՀ բանակի:

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհավորել է սերժանտներին՝ մաղթելով պատվով ու պատասխանատվությամբ իրականացնել ստանձնած առաքելությունը: