Սպորտ 3 ամիս առաջ - 23:18 23-06-2026

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Ուզբեկստանի նկատմամբ

Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող և ավագ Կրիշտիանու Ռոնալդուի պատմական դուբլը օգնեց Պորտուգալիայի հավաքականին ջախջախել Ուզբեկստանին 2026 թվականի աշխարհի առաջնությունում։

K խմբի երկրորդ տուրի հանդիպումը տեղի է ունեցել Հյուսթոնում և ավարտվել է 5:0 հաշվով։
Դուբլի հեղինակ է դարձել Կրիշտիանու Ռոնալդուն, մեկական գոլ են խփել Նունու Մենդեշն ու Ռաֆայել Լեաուն։

Ինքնագոլով աչքի է ընկել դարպասապահ Աբդուվոհիդ Նեմատովը։
Ռոնալդուն դարձել է ֆուտբոլի պատմության մեջ առաջին խաղացողը, ով գոլեր է խփել վեց տարբեր աշխարհի առաջնություններում։ Պորտուգալիան հավաքել է 4 միավոր և գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը։

Նրանց հաջորդում են Կոլումբիան (3 միավոր) և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը (1 միավոր), որոնք ավելի ուշ կանցկացնեն խմբի երկրորդ տուրի իրենց հանդիպումը։ Ուզբեկստանի հավաքականը առանց միավորների եզրափակում է աղյուսակը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին