Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 19:52 22-06-2026

Ինչո՞վ է սպառնում «Team Telecom»-ի և «AzerTelecom»-ի համագործակցությունը. փորձագետ

Բոլորդ երևի տեսել եք «Team Telecom»-ի և «AzerTelecom»-ի համագործակցության մասին մամուլի հաղորդագրությունը։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է կիբերանվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանը՝ անդրադառնալով «Team Telecom»-ի և «AzerTelecom»-ի ստորագրած երկկողմ համաձայնագրին, որը նախատեսում է 2 երկրների տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցում և մատակարարում։

Ինչո՞վ է սա սպառնում

1. «AzerTelecom»-ի ենթակառուցվածքով անցնող տրաֆիկը կարող է վերլուծվել:

2. Հաղորդակցությունների բովանդակությունը, ամենայն հավանականությամբ, հասանելի չի լինի. այսօր գրեթե ողջ հաղորդակցությունը կոդավորված է TLS-ով: Այնտեղ MITM հարձակումների փոքր հավանականություն կա, բայց այն մեծ չէ:

3. «AzerTelecom»-ը հնարավորություն կստանա հայկական տրաֆիկը բաց թողնել DPI-ի միջով, իսկ դա թույլ կտա պրոֆիլավորել և վերլուծել հայաստանյան օգտատերերի վարքագիծը: Կրկնեմ՝ ոչ թե բուն փոխանցվող տվյալների հասանելիության, այլ միացման մետատվյալների հասանելիության համատեքստում:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը