Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 15:34 20-06-2026

Կրակոցներ են հնչել Երևանում. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 20-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիլիկիա թաղամասում՝ Սիսվան փողոցում, կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի քրեական ոստիկանության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում քրեական և համայնքային ոստիկանները հայտնաբերել են ատրճանակից և ինքնաձիգից արձակված մի քանի պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, բնակչի տան երկաթե դարպասի վրա կրակոցի հետքեր, դարպասի մոտ կայանված Honda-ի վրա նույնպես հայտնաբերվել է կրակոցի հետք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի մանրամասները պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու նրանց և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։

Այս պահին նաև պարզում են արդյոք նշված միջադեպից հետո հիվանդանոցներ վիրավոր կամ վիրավորներ տեղափոխվել են, թե ոչ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
17:04 Վարժական հավաքների մասնակիցների համար վրանային մեծ ավան ենք կառուցում. ԵՄ-ն է օգնել.Պապիկյան
16:58 Տրանսպորտի ճգնաժամը թաքցնելու համար COP17-ի օրերին դասերը դարձրին հեռավար