Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 20:37 19-06-2026

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է

Հայկական ֆուտբոլի լեգենդ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում է:

Նա այսօր այցելել է «Փյունիկի» մարզադպրոց, որտեղից սկսվել է ֆուտբոլային ճանապարհը:

«Փյունիկի» համար արդեն խորհրդանիշ դարձած «Փառքի ծառի» մոտ Հենրիխ Մխիթարյանը թողեց իր ձեռքի և ոտքի հետքերը։ Հենրիխ Մխիթարյանը, «Փյունիկի» ներկայացուցիչները և միջոցառման մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին՝ նրա հոր, Համլետ Մխիթարյանի հիշատակին։

Սա յուրահատուկ վերադարձ է այն վայր, որտեղից ամեն ինչ սկսվել է։ Հենրիխ Մխիթարյանը «Փյունիկ» ակումբ է մտել 1995 թվականին, իսկ 2006-ին՝ ընդամենը 17 տարեկանում իր դեբյուտն է նշել մեծահասակների թիմում։ 2009 թվականը եղել է նրա վերջին մրցաշրջանը ակումբում, որտեղ 10 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ։ «Փյունիկ»-ի կազմում անցկացրած տարիներին նա չորս անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, երկու անգամ նվաճել Սուպերգավաթը և մեկ անգամ՝ Հայաստանի գավաթը։

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
07:35 Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
18:47 Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության այս փուլում միտված է սահմանափակել քննադատական մտքի գոյությունը