Ներքին 4 ամիս առաջ - 18:28 19-06-2026

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաճյուղում մասնակցել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները:

Համաժողովին ներկա են եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյան, ոլորտի ներկայացուցիչներ։

Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ Կառավարության ամենակարևոր ծրագրերից մեկը բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումն է: «Բարեփոխումների ամենաակտիվ ու որոշիչ փուլում ենք․ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի ընդունումից հետո այժմ մշակվում են կանոնակարգերը, որոնք հատկապես կարևոր են օրենքով սահմանված գործընթացների արդյունավետ իրականացումն ապահովելու համար»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ բարեփոխման գործընթացի առանցքային մասը բարձրագույն կրթության և գիտության ֆինանսավորումն է՝ ապահովելով առավելագույն արդյունավետություն, թափանցիկություն և որակ։

Նախարարն ընդգծել է՝ պետական քաղաքականությունը սահմանում է հստակ սկզբունք՝ ֆինանսական խնդիրների պատճառով ոչ մի ուսանող պետք է չզրկվի բարձրագույն կրթությունից։

Այս համատեքստում նա ներկայացրել է պետության տեսլականը՝ ընդգծելով, որ բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի պետության աջակցությամբ՝ ըստ ուսանողի ցուցաբերած ուսումնական առաջադիմության և արդյունքի։

«Մեր նպատակն է հնարավորինս աջակցել ուսանողին՝ միաժամանակ խրախուսելով ու մոտիվացնելով նրան լավ սովորել, լավ մասնագետ դառնալ՝ ապահովելով սեփական ապագան և բարեկեցությունը՝ միաժամանակ կարևորելով նրա մասնագիտական մրցունակությունը»,- նշել է նախարարը:

Անդրադառնալով բարձրագույն կրթության համակարգի ֆինանսավորմանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ համալսարանները ներկայում մեծապես կախված են սովորողների վճարած ուսման վարձավճարից, և դա բուհական կրթության որակի հիմնական խոչընդոտներից է։ Ֆինանսավորման նոր մոդելը, որի ներդրումը նախատեսված է նոր օրենքով, կապահովի համալսարանների ֆինանսական ինքնավարությունը՝ խթանելով բարձր որակի կրթությունը և նորարարությունը:

Որպես ոլորտում իրականացվող կարևոր և մեծածավալ ծրագիր՝ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրին՝ ընդգծելով, որ աշխատանքներն ակտիվորեն ընթանում են, մասնավորապես՝ արդեն հաստատվել է Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը, որով սահմանվել են ծրագրի տեսլականը, ռազմավարական նպատակները, կլաստերների ընդհանուր մոդելը, տեղադիրքը և ենթակառուցվածքները, միջազգային գործընկերությունը և այլն։

Նախարարի խոսքով՝ աշխատանքներում ներգրավված են միջազգային լավագույն կրթական կառույցների՝ Լոնդոնի, Մյունխենի ոլորտային բարձրագույն ուսումնական հաստատությունների գործընկերները:

Նշելով, որ ակադեմիական քաղաքում առաջինը նախատեսված է տեխնոլոգիական կլաստերի գործարկումը, նախարարը համառոտ ներկայացրել է այս ուղղությամբ ընթացող աշխատանքները, ինչպես նաև անդրադարձել մյուս կլաստերների/ արվեստների, կրթական, սպայական, դասական և բժշկական/ նախապատրաստական աշխատանքների ընթացքին և միջազգային համագործակցության ընդլայնման հիմնական ուղղություններին։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև բարձրագույն կրթության համակարգի գրավչության բարձրացումն արտերկրի ուսանողների համար, ինչին պետք է ուղղված լինեն ճիշտ թիրախների սահմանումն ու կրթության արդյունավետության տեսանելի բարձրացումը:

Համաժողովի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է նաև պանելային քննարկմանը՝ նվիրված ակադեմիական համայնքի համագործակցությանը, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի գործարկմանը և ոլորտի զարգացման հեռանկարներին: Նա, մասնավորապես, անդրադարձել է համալսարաններում ակադեմիական ինքնավարության, կրթության որակի բարձրացման, մտածողության նոր մշակույթ ձևավորելու անհրաժեշտությանը՝ շեշտելով, որ բուհերի օրակարգում առաջնային պետք է լինեն նորարարությունների ներդրման և հետազոտական ծրագրերի զարգացման հարցերը։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև հարցուպատասխան, որի ընթացքում նախարարը պատասխանել է ներկաների հարցերին՝ մանրամասնելով «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում նախատեսվող հաջորդական քայլերը՝ ենթակառուցվածքների պատշաճ ստեղծումը, հայեցակարգային մակարդակում բովանդակային բարեփոխումները, անձնակազմի կարողությունների զարգացումը և այլն:

Նշենք, որ ASOF-ը միավորում է 200 գիտնականների, փորձագետների և պաշտոնյաների 10 երկրներից, որոնք մասնագիտացած են մի շարք գիտական ուղղություններում:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև

Ձեզ գուցե հետաքրքրի