Արտաքին 4 ամիս առաջ - 18:54 18-06-2026

Պուտինը ողջունել է ԱՄՆ-Իրան համաձայնագրի ստորագրումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանում հունիսի 18-ին Ռուսաստան-ԱՍԵԱՆ (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) գագաթնաժողովի լիագումար նիստում հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը հիմք կհանդիսանա ապագա համաձայնագրերի համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ես կարծում եմ՝ այն փաստը, որ փաստաթուղթը ստորագրվել է պետությունների ղեկավարների՝ պարոն Թրամփի և պարոն Փեզեշքիանի կողմից, նույնպես հիմք է տալիս ակնկալելու, որ սա լուրջ փաստաթուղթ կլինի, որը հիմք կհանդիսանա ապագա համաձայնագրերի համար», - նշել է նա։

Պուտինի խոսքով՝ Կազանի գագաթնաժողովում Ռուսաստանը և Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) անդամ երկրները միաձայն ողջունել են Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությունները։

«Մենք միաձայն ողջունել ենք իրանական և ամերիկյան կողմերի միջև ռազմական հակամարտության դադարեցման և ապագա խաղաղության համաձայնագրի պարամետրերի վրա աշխատելու վերաբերյալ համաձայնությունները», - ասել է Պուտինը։

Նա նաև շեշտել է, որ Մերձավոր Արևելքում կայունացումը դրական ազդեցություն կունենա համաշխարհային էներգետիկայի և պարենի շուկաների վրա։

«Մենք սպասում ենք Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում իրավիճակի կայունացմանը, ինչը նույնպես դրական ազդեցություն կունենա համաշխարհային էներգետիկայի և պարենի շուկաների վրա», - ասել է Պուտինը։

«Ժամանակակից աշխարհի առջև ծառացած շատ հարցերի շուրջ մեր դիրքորոշումները մոտ են կամ նույնիսկ համընկնում են։ Սա վերաբերում է, մասնավորապես, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին», - հավելել է նա։

ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագիրը ստորագրվել է հունիսի 18-ի գիշերը։ Փաստաթղթի համաձայն՝ Իրանը և ԱՄՆ-ն, ի թիվս այլ բաների, դադարեցնում են ռազմական գործողությունները բոլոր ճակատներում և բացում Հորմուզի նեղուցը։ Նաև 60 օրվա ընթացքում կողմերը պետք է համաձայնեցնեն վերջնական համաձայնագիրը, որը թույլ կտա լուծել առավել հրատապ հարցերը։

Դրանցից գլխավորը համարվում է Իրանի միջուկային ծրագրի ճակատագիրը։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք