Ներքին 2 ամիս առաջ - 19:15 13-06-2026

Որպես անհետ կորած որոնվում է Կարապետ Մարգարյանը

Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1964 թվականին ծնված Կարապետ Մարգարյանը:

Նա դուրս է եկել Օշական գյուղի իր բնակարանից և չի վերադարձել:

Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։

Ամենից շատ դիտված