Ներքին 2 ամիս առաջ - 09:49 12-06-2026

Գործող կառավարիչն առաջնորդվում է վախերով և քմահաճույքներով, իսկ Աշոտյանը մշտապես նրա «կոկորդում» է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Մեկ շաբաթ է` Արմեն Աշոտյանը բանտում է։ Թե ինչու այս կայծակնային կալանավորումն իրականացվեց, ուղիղ առնչվում է նրա ակտիվ և կոշտ քաղաքական գործունեությանը։
Կոնկրետ գործի մասին ասելիք չկա, որովհետև դրանում նյութ չկա, հետևաբար` քննարկելու բան էլ չկա։

Գործող կառավարիչն առաջնորդվում է վախերով և քմահաճույքներով, իսկ Արմենը մշտապես նրա «կոկորդում» է։

Քաղաքական գործ, քաղաքական դրդապատճառներ և քաղաքական բռնաճնշում։

Ազատություն Արմեն Աշոտյանին և բոլոր քաղբանտարկյալներին»։

Ամենից շատ դիտված