Ներքին 2 ամիս առաջ - 22:11 10-06-2026

Չենք բացառում հնարավոր սադրանքի դրսևորումները. ՆԳՆ-ն «Մայր Հայաստան»-ի դեպքով հաղորդում է ուղարկել ՔԿ

Այսօր Oragir.Newsհայտնել էր, որ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրից պոկված ոսկեգույն տառերը գտնվել են աղբամանում:

ՆԳՆ-ից հայտնել են, որ դեպքի վերաբերյալ հաղորդում է ուղարկվում նախաքննական մարմին։

«ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և առերևույթ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ցանկացած վարկած ստուգվում է, չենք բացառում նաև հնարավոր սադրանքի դրսևորումները։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ»։

Ամենից շատ դիտված