Ներքին 2 ամիս առաջ - 21:52 10-06-2026

Կոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և վերսկսել իր պարտականությունները

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և վերսկսել է իր պարտականությունները։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության փոխանցմամբ Կոպիրկինը Ռուսաստանի օրվա կապակցությամբ ընդունելություն կկազմակերպի։

Հիշեցնենք, որ մայիսի վերջին Կոպիրկինը վերադարձել է Մոսկվա՝ Եվրոպական Միության հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու համար։

Ամենից շատ դիտված