Ներքին 2 ամիս առաջ - 23:54 08-06-2026

«Հայաստան» դաշինքը պատրաստ է չվերցնել մանդատները. աղբյուր

«Գեոպոլիտիկա» տելեգրամյան ալիքը գրում է․

«Մեր տեղեկություններով` այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննարկում է ունեցել «Հայաստան» դաշինքի անդամների հետ ընտրությունների արդյունքների ու հետագա անելիքների հետ կապված:

Դաշինքը պատրաստ է չվերցնել մանդատները ու չգնալ Ազգային ժողով, սակայն կարևորվել է, որ դա պետք է լինի ընդդիմադիր այլ գործընկերների հետ փոխադարձ ընդունելի ու կիրառելի քաղաքական որոշում:

Սա, ըստ էության, նշանակում է, որ այժմ ամեն ինչ կախված է առաջատար ընդդիմադիր ուժից. եթե Սամվել Կարապետյանը կայացնում է մանդատները չվերցնելու որոշում, «Հայաստան» դաշինքը ևս կմիանա այդ քայլին»:

Ամենից շատ դիտված