Սպորտ 4 ամիս առաջ - 21:06 08-06-2026

Սպերցյանը ՌՊԼ-ում բացարձակ առաջատար է դարձել կարևոր ցուցանիշով

«Կրասնոդարի» ավագ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026թթ․ մրցաշրջանում դարձել է առաջատար՝ հարվածային դիրք ստեղծող փոխանցումների քանակով:

Այս մասին հայտնում է РУСТАТ տելեգրամյան ալիքը։

Սև-կանաչների ֆուտբոլիստի ակտիվում գրանցվել է նմանատիպ 65 փոխանցում: Այս ցուցանիշով Սպերցյանի ամենամոտ հետապնդողը Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսեյ Բատրակովն է, որը կատարել է 62 փոխանցում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի չեմպիոն է հռչակվել Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»: Սպերցյանի «Կրասնոդարը» զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Մոսկվայի «Լոկոմոտիվը»:

Armsport

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին