Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 23:50 03-06-2026

Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան

«Ինձ համար մեծ պատիվ է լինել մասը՝ Հայաստանի համար այս նշանակալի, այս պատմական պայքարի, կրել դրա բոլոր դժվարությունները և ձեր առջև կանգնել բաց ճակատով»,- այսպես իր խոսքը մեկնարկեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ՝ Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում։

Նա ընդգծեց, որ այս ընթացքում հաղթահարել են բոլոր խնդիրը, որի ապացույցը՝ միասին այսօր Հանրապետության հրապարակը ողողել ենք դրական էներգիայով։

«Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է։ Չորս օրից հանրաքվե է, հանրաքվե՝ երկու բանի մասին՝ շարունակում ենք թույլ մնալ, շարունակում ենք թույլ տալ հարևաններին օգտագործել մեզ, թե կանգնում ենք և մեր մեջքը ամրացնում և սկսում ենք զարգանալ։ Հանրաքվե է նրա մասին, թե թույլ ենք տալու փոքրիկ խմբակի պարտված ղեկավարին՝ թողել, որ Հայաստան մտնեն ադրբեջանցիներ, թե պահելու ենք մեր հայրենիքի վերջին մնացած հողը հայկական։Հանրաքվե նրա մասին, թե թույլ ենք տալու մեր եղբայրները Հայաստանը լքեն աշխատանքի համար, Հայաստանը լքեն ավելի լավ կյանքի համար, թե վերակառուցելո՞ւ ենք մեր քանդած երկիրը և ուժեղացնելու ենք մեր երկրի տնտեսությունը, բարեկեցություն ենք բերելու հայ ընտանիքներին և այնպես ենք անելու, որ հայերը էլ չգնան»,- իր ելույթում նշեց Կարապետյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար