Սպորտ 4 ամիս առաջ - 20:54 03-06-2026

Ռոման Բերեզովսկին ընդգրկվել է ռուսական ՖԱ-ի մարզչական շտաբում

Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ և ավագ Ռոման Բերեզովսկին ընդգրկվել է Ռուսաստանի Առաջին լիգայում հանդես եկող Կոստրոմայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբում:

Այս մասին հայտնում է ակումբի տելեգրամյան ալիքը։
Բերեզովսկին կաշխատի դարպասապահների հետ։

«Ողջունում ենք դարպասապահների մարզիչ Ռոման Անատոլիի Բերեզովսկուն։ Նրա մարզչական կարիերայում կան այնպիսի թիմեր, ինչպիսիք են Մոսկվայի «Դինամոն», «Սոչին», Երևանի «Փյունիկը» և Հայաստանի հավաքականը», - ասված է Կոստրոմայի թիմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ռոման Բերեզովսկին Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 93 հանդիպում: Ազգային թիմում առաջին և վերջին հանդիպումներն անցկացրել է համապատասխանաբար 1996-ի օգոստոսին և 2015-ի հունիսին՝ երկուսն էլ Պորտուգալիայի հավաքականի դեմ։ 2020-25թթ. աշխատել է Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում՝ որպես դարպասապահների մարզիչ: Աշխատել է նաև Մոսկվայի «Դինամոյի», «Սոչիի» մարզչական շտաբներում, եղել է Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին