Ներքին 3 ամիս առաջ - 23:23 02-06-2026

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը:

«Զրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանը շնորհավորել է պարոն նախագահին (Էրդողանին-խմբ.) անցած Կուրբան բայրամ տոնի կապակցությամբ, Ընդ որում, անդրադարձ է կատարվել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին», - ասված է հաղորդագրության մեջ: