Ներքին 4 ամիս առաջ - 10:59 01-06-2026

Երևանում վաղվանից հին տրոլեյբուսներ չեն լինի

Երևան բերված 45 տրոլեյբուսից 30-նն արդեն գիծ է դուրս բերվել և շահագործվում է: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավորական խորհրդակցության ժամանակ ասաց «Երևանի էլեկտրատրասնպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Բեջանյանը:

«45 նոր տրոլեյբուսից 30-ն արդեն գիծ են դուրս բերվել, վաղվանից 15-ն էլ դուրս կգան: Հին տրոլեյբուս վաղվանից այլևս չի լինելու»,- ասաց Բեջանյանը:

Նշենք, որ նիստը վարում է առաջին փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, քանի որ նախընտրական քարոզարշավով պայմանավորված քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձակուրդում է:

Երևանում միայն 1 հին տրոլեյբուս է մնալու, որը նախատեսում են կա՛մ որպես գրադարան, կա՛մ որպես սրճարան շահագործել:

Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած կառավարության նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ արդեն, իսկ 30 հատ ձեռք է բերվել ու հաջորդ 45 տրոլեյբուսի ձեռքբերումից հետո ամբողջ տրոլեյբուսային պարկը կթարմացվի:

Ամենից շատ դիտված

19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
15:11 Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել