Ներքին 5 ամիս առաջ - 21:08 29-05-2026

Արցախի «Արիության համար» մեդալի տեսքը փոխել են

3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյանն ու 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանը, որ Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդիալ ունեն, Հանրապետության օրվա առթիվ ստացել են նաև գեներալ-մայորի զինվորական կոչումներ:

Հրապարակված լուսանկարում նկատում ենք, որ նրանց մեդալների շարքում Արցախի «Արիության համար» մեդալը ձևափոխված է․ մեդալից հանել են Արցախի դրոշի հատվածը՝ այն փոխարինելով Հայաստանի դրոշով։ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արսեն Թորոսյանի հետ զրույցում փորձեցինք պարզել՝ ինչո՞ւ է փոխվել մեդալի տեսքը, ինչո՞ւ է հեռացվել Արցախի դրոշը։ Խոսնակն ասաց, որ հարցի պատասխանը իրենց տիրույթում չէ։

Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալով պարգևատրվել են պաշտպանության բանակի զինծառայողները և այն անձինք, ովքեր մասնակցել են ԼՂՀ պաշտպանությանն ու մարտական գործողություններին։ Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանի խոսքով՝ մինչև 2023 թվականի սեպտեմբերի իրադարձությունները մեդալի տեսքը որևէ պաշտոնական փոփոխության չի ենթարկվել, և պարգևատրված անձինք այն պետք է կրեն նույն տեսքով, որով ստացել են։

«Եթե որևէ մեկը փոխել է մեդալի տեսքը, ապա դա արդեն կեղծման տարր է պարունակում։ Ավելի ճիշտ կլիներ ընդհանրապես չկրել մեդալը, քան փոխված տարբերակով կրել»,- ասել է փորձագետը։

Եղիազարյանի գնահատմամբ՝ այստեղ խնդիրը միայն մեդալի արտաքին ձևավորումը չէ, այլ այն խորհրդանիշներից հրաժարումը, որոնց համար այդ պարգևը տրվել է։

«Փաստացի ստացվում է, որ մարդիկ ուրանում են այն ծառայությունը, որի համար ժամանակին ստացել են այդ մեդալը»,- նշել է նա։

Փորձագետը նաև պատմական զուգահեռ է անցկացրել խորհրդային շրջանի հետ՝ հիշեցնելով, որ անգամ ԽՍՀՄ տարիներին բազմաթիվ զինվորականներ շարունակել են կրել ցարական ժամանակաշրջանում ստացած պարգևները՝ առանց դրանց տեսքը փոխելու։

Աղբյուր՝ abcmedia.am

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
15:11 Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել

Ձեզ գուցե հետաքրքրի