Ներքին 5 ամիս առաջ - 12:33 29-05-2026

Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ՔՊ-ի և Հանրային ՀԸ-ի

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Հանրային ՀԸ-ի՝ զրպարտության համար։ Հայցի առիթը ՔՊ նախընտրական քարոզչական տեսանյութում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի վերաբերյալ զրպարտչական տեղեկությունները։

Այս մասին փոխանցում է Փաստինֆոն:

Մասնավորապես, ՔՊ քարոզչական տեսանյութում հնչեցվել են՝ «օլիգարխ», «պատերազմի եռագլուխ կուսակցություն կազմելու», «ժողովրդին խաբելու», «վախեցնելու», «իշխանության գալու համար ձայներ գնելու», «պատերազմ հրահրելու», «Հայաստանի անկախությունը վերացնելու», «օտարերկրյա լրտես հանդիսանալու» մասին արտահայտություններ, որոնք հայցվորը պահանջում է հերքել՝ արձանագրելով, որ դրանք ամբողջությամբ զրպարտչական են։

Մասնավորապես, որպես հերքման տեքստ Կարապետյանը պահանջում է հրապարակել հետևյալը․ «Հանրային հեռուստաընկերությամբ հրապարակված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչական տեսանյութը «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի վերաբերյալ տարածել է զրպարտչական բնույթի կեղծ տեղեկություններ: Հերքելով մեր կողմից նախկինում հրապարակված տեղեկությունները՝ հայտնում ենք, որ Սամվել Կարապետյանի վերաբերյալ հնչեցված «օլիգարխ», «պատերազմի եռագլուխ կուսակցություն կազմելու», «ժողովրդին խաբելու», «վախեցնելու», «իշխանության գալու համար ձայներ գնելու», «պատերազմ հրահրելու», «Հայաստանի անկախությունը վերացնելու», «օտարերկրյա լրտես հանդիսանալու» մասին արտահայտություններն ամբողջությամբ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը»:

Կարապետյանը հերքումից զատ պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել ՔՊ-ին և Հանրային ՀԸ-ին՝ հրապարակային ներողություն խնդրել իրենից՝ արժանապատվությունն ու բարի համբավը վիրավորական արտահայտություններով արատավորելու համար։ Որպես ներողության տեքստ Կարապետյանը պահանջում է սահմանել հետևյալը․ «Հանրային հեռուստաընկերությամբ հրապարակված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչական տեսանյութում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի վերաբերյալ հնչեցվել են հրապարակային արտահայտություններ, որոնցով արատավորվել է Սամվել Կարապետյանի պատիվն ու արժանապատվությունը, ինչի համար ներողություն ենք խնդրում Սամվել Կարապետյանից»։

Հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանին։ Դեռևս առկա չէ տեղեկություն՝ հայցը վարույթ ընդունելու վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն