Մամուլ 4 ամիս առաջ - 08:35 29-05-2026

Հարցաքննվել է ԱԱԾ-ի ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլ» նետած տղամարդու հայրը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 6-ին ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլ» էր նետել 31-ամյա Րաֆֆի Մանդալյանը։ Դատարանը բավարարել էր նրա նկատմամբ երկու ամսով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։

Իրավապահները նրա գործողությունները որակել էին որպես ահաբեկչություն։ Տղամարդու նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչություն)։

Տեղեկացանք, որ դատարանը 2 ամսով կրկին երկարաձգել է Մանդալյանի խափանման միջոցը, նա շարունակում է կալանքը կրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Վաղն էլ նախաքննական մարմինը պատրաստվում է նախաքննության ավարտ հայտարարել, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատախազին, որպեսզի վերջինս հաստատի եւ ուղարկի դատարան՝ դատաքննության։ Մանդալյանը գործով միակ մեղադրյալն է, ըստ լուրերի, գործի ընթացքում հարցաքննվել է նաեւ նրա հայրը, որի հետ էլ նա ապրելիս է եղել։ Հայրն ասել է, որ որդին ունի հոգեկան առողջության խնդիրներ, ինչը դրսեւորվել է նրա վարքագծում՝ համատեղ կենցաղ կիսելու ընթացքում։

Րաֆֆիի պաշտպան Հրաչ Առաքելյանը «Հրապարակ»-ին ասաց, որ քննիչին միջնորդել են դատահոգեբանական փորձաքննություն նշանակել, սակայն մերժվել է, քանի որ հարցում են արել եւ տեսել, որ հոգեկան խնդիրներ ունենալու հետ կապված փաստաթղթեր առկա չեն, որեւէ կենտրոնում հաշվառված չէ։ Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում, ասել է, որ այդկերպ փորձել է ուշադրություն գրավել, իր դժգոհությունն է արտահայտել․ «Նա պահանջ չի ներկայացրել, նույնկերպ կարող էր, օրինակ, կառավարության շենքի մոտ ինքնահրկիզում անել»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին