Սպորտ 4 ամիս առաջ - 21:56 28-05-2026

Ուրախ եմ, որ Հենրիխը կերկարաձգի պայմանագիրն «Ինտերի» հետ․ Բերեզովսկի

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին «РБ Спорт»-ի հետ զրույցում մեկնաբանել է շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը Միլանի «Ինտերի» հետ։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 37-ամյա հայ ֆուտբոլիստը նոր համաձայնագիր կկնքի իտալական ակումբի հետ մինչև 2027 թվականը՝ չնայած կարիերան ավարտելու մասին մտքերին։

«Իհարկե, ես շատ ուրախ եմ, որ Հենրիխը կերկարաձգի պայմանագիրն «Ինտերի» հետ։ Ոչ մի կասկած չկա, որ նա ևս առնվազն մեկ տարի կուրախացնի բոլորիս այս մեծագույն իտալական ակումբում իր խաղով: Ինձ թվում է՝ այս նորությունն էլ ավելի կմեծացնի հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ Մխիթարյանի անհատական երկրպագուների շրջանում, որոնք շատ են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում»,- հայտարարել է Բերեզովսկին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին