Սպորտ 4 ամիս առաջ - 22:35 27-05-2026

Հայաստանի առաջնությունն ավարտվեց. ովքե՞ր դուրս եկան եվրագավաթներ, և ո՞վ լքեց առաջնությունը

Fastex Պրեմիեր լիգայի վերջին` 27-րդ տուրում կայացան առաջնության եզրափակիչ հանդիպումները․ գրում է ArmSport-ը։

Այս տուրին արդեն չեմպիոնի կարգավիճակով մոտեցած «Արարատ-Արմենիան» նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթեց «Գանձասարին». հանդիպման միակ գոլը 42-րդ րոպեին հեղինակեց Ժիրայր Շաղոյանը։

«Փյունիկը» կամային հաղթանակ տարավ «Վանի» նկատմամբ՝ 2-1 հաշվով։ Արդեն 3-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ Պետրոս Ավետիսյանը, սակայն երևանյան թիմը կարողացավ բեկել խաղի ընթացքը Խավի Մորենոյի (22) և Ֆիլիպե Ալմեյդայի (84) խփած գնդակների շնորհիվ։

Զուգահեռաբար ընթացող խաղում «Նոան» հյուրընկալվելիս 5-0 հաշվով ջախջախեց «Ուրարտուին»։ Աչքի ընկան Գոռ Մանվելյանը (2), Նիկոլաս Սենտինին (5), Արամ Խամոյանը (59), Մարին Յակոլիշը (76) և Գուստավո Սանգարեն (78′)։

Այսպիսով, Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» (60 միավոր) մեր երկիրը կներկայացնի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում։

Մրցաշարային աղյուսակում համապատասխանաբար 2-ից 4-րդ տեղերը զբաղեցրած «Նոան» (56 միավոր), «Փյունիկը» (55 միավոր) և «Ալաշկերտը» (53 միավոր) իրենց եվրագավաթային պայքարը կսկսեն Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման փուլից։

Բարձրագույն խմբում իր ելույթներն ավարտում է և առաջնությունից դուրս է մնում վերջին հորիզոնականը զբաղեցրած «Շիրակը» (13 միավոր)»,- նշում է լրատվամիջոցը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին