Ներքին 4 ամիս առաջ - 20:54 27-05-2026

Սահմանվել են պատվովճարի չափեր՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով հերթական պայմանագիր կնքելու դեպքում

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողների կողմից հերթական պայմանագիր կնքելու դեպքում սահմանել պատվովճարի չափեր։

Ինչպես նշել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, 2 տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում պատվովճարի չափը սահմանվել է 1,5 մլն դրամ, իսկ 5 տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում՝ 5 մլն դրամ:

«Փոփոխվում է նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային ծառայության փոխադրվելու համար սահմանված ժամկետը, որի արդյունքում ծրագրով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու դիմում կարող են ներկայացնել պարտադիր զինվորական ծառայության՝ 4 ամիսը լրացած զինծառայողները՝ նախկին 6 ամսվա փոխարեն»,- ասել է փոխնախարարը:

Արման Սարգսյանը նշել է, որ ստացվում է՝ ժամկետային զինծառայողը, որը զորակոչվում է բանակ 18 տարին լրանալուն պես, 4 ամիս հետո կարող է դառնալ պայմանագրային, արդեն օգտվել պայմանագրային զինծառայողի համար նախատեսված աշխատավարձից, ատեստավորվելու հնարավորությունից, ստանալ այդ ժամանակահատվածում աշխատավարձ, ծառայել իր բնակության վայրին մոտ նախորոշված իր համար ցանկալի զորամասում և 5 տարվա պարագայում ստանալ 5 մլն դրամ, իսկ 10 տարվա պարագայում՝ ևս 5 մլն: Այսինքն՝ զինծառայողը կստանա և՛ աշխատավարձ, իսկ 10 տարի ծառայելուց հետո, ընդհանուր վերցրած աշխատավարձից բացի, կստանան նաև 10 մլն դրամ պատվովճար:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին