Ներքին 4 ամիս առաջ - 16:08 25-05-2026

Գազի արտոնյալ գինը կարող է շուկայական դառնալ, եթե Երևանը որոշի լքել ԵԱՏՄ-ն. Պեսկով

Ռուսաստանը և Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամներ, շարունակում են մնալ բարեկամներ և պահպանում են երկխոսությունը, այսօր ճեպազրույցի ժամանակ վստահեցրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք շարունակում ենք երկխոսության մեջ լինել մեր հայ ընկերների հետ, և մենք կշարունակենք դա անել հետագայում ևս», - ասել է Պեսկովը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան և Երևանը բարեկամներ են, Պեսկովը շեշտել է. «Անկասկած»:

«Մենք գիտենք, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք լիովին աջակցում են ռուսական զարգացման վեկտորին և կենտրոնանում են Ռուսաստանի Դաշնության հետ ինտեգրացիոն գործընթացներին հետագա, ավելի խորը մասնակցության վրա», - նշել է Կրեմլի խոսնակը և հավելել. - «Մենք, անշուշտ, գնահատում ենք այս մոտեցումը. մենք դա չենք թաքցնում»։

ТАСС-ի փոխանցմամբ՝ Պեսկովը նաև ասել է, թե Ռուսաստանը էներգակիրների վստահելի մատակարար է, հատկապես՝ գործընկերների համար, սակայն գազի՝ Երևանի համար գրավիչ արտոնյալ գինը կարող է սկսել ձևավորվել շուկայական հիմքի վրա, եթե Հայաստանը որոշի լքել Եվրասիական տնտեսական միությունը:

«Այդպիսի [արտոնյալ] ռեժիմն անհնար է այլ ինտեգրացիաների մասնակիցների համար, դա, իհարկե, Եվրամիությունն է: Այնտեղ արդեն գների կատեգորիան լրիվ այլ է՝ այն շուկայական է: Դա շատ լավ հայտնի է Երևանում մեր բարեկամներին», - ամփոփել է Կրեմլի խոսնակը:

Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունների հասցեին գրեթե ամենօրյա ռեժիմով քննադատական հայտարարություններ են հնչում ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:

ՀՀ իշխանությունները, այդուհանդերձ, վստահ են, որ Մոսկվան կտրուկ գործողությունների չի գնա:
Պաշտոնական Երևանը քանիցս ընդգծել է նաև, որ տվյալ պահին չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին