Ներքին 4 ամիս առաջ - 10:00 21-05-2026

Փաշինյանի ապօրինի հրահանգին նախորդել էր Անդրանիկ Թևանյանի բնակարանի շքամուտքի վրա հարձակումը

Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հանրահավաքի հարթակից իրավապահներին ապօրինի ուղիղ հրահանգ իջեցրեց՝ գործ կարել «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի դեմ և մեկուսացնել նրան ընտրական պայքարից։

Փաշինյանի այս անօրինական հրահանգին նախորդել էր անհայտ անձանց կողմից Անդրանիկ Թևանյանի բնակարանի շքամուտքի վրա հարձակումը։

Մայիսի 12-ին, առավոտյան 5 անց 40-ի սահմաններում բնակելի շենքի տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես են երկու հոգի ուժի գործադրմամբ բացում դուռը, հետո փակում այն և հեռանում դեպքի վայրից։ Այնուհետև նորից վերադառնում են ու կրկին փորձում դռան ամրությունը։

Փաստի կապակցությամբ Թևանյանը դիմել է ոստիկանություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Օրեր առաջ այս դեպքը «Մայր Հայաստան»-ում չէին դիտարկում որպես քաղաքական ենթատեքստ ունեցող հանցագործություն։ Սակայն, Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ ապօրինի հրահանգները թույլ են տալիս ենթադրելու, որ այս երկու իրադարձությունները կարող են փոխկապակցված լինել։ Միգուցե փորձ է արվել հոգեբանական ճնշման ենթարկել Թևանյանին, ինչը, բնականաբար, որևէ արդյունքի չէր կարող հանգեցնել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար