Սպորտ 5 ամիս առաջ - 20:23 20-05-2026

Հայտնի է Զենիթի պլանը. ինչից է կախված Թիկնիզյանի հավանական տրանսֆերը

Հայտնի է դարձել, թե որ դեպքում հայաստանի ազգային հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» ձախ պաշտպան Նաիր Թիկնիզյանը մոտ կլինի Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» տեղափոխությանը։

​«Мяч.ру»-ի տեղեկություններով` տրանսֆերի իրականացման գլխավոր պայմանը բրազիլացի Դուգլաս Սանտոսի վաճառքն է 5-ից 10 միլիոն եվրոյի դիմաց։ Եթե բրազիլացի եզրային պաշտպանը հեռանա թիմից, ապա հենց Թիկնիզյանը կդառնա նրան փոխարինման հավանական թեկնածուն։

Հայ ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են նաև Մոսկվայի «Սպարտակն» ու «Կրասնոդարը»։ Ներկայումս Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 5 միլիոն եվրո։

Հատկանշական է, որ հայ ֆուտբոլիստները Ռուսաստանի առաջնությունում լեգեոներ չեն համարվում, ինչը մեծացնում է նրա պահանջարկը ռուսական ակումբների շրջանում։

​«Ցրվենա Զվեզդայի» կազմում անցկացրած 46 հանդիպումներում պաշտպանը դարձել է 1 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում նա նախկինում պաշտպանել է ԲԿՄԱ-ի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» գույները։

Հիշեցնենք, որ դեռևս 2024 թվականի հունվարին Նաիրը մերժել էր «Լոկոմոտիվից» «Զենիթ» տեղափոխվելու առաջարկը։

Armsport

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին