Սպորտ 5 ամիս առաջ - 20:06 19-05-2026

Սպերցյանն ավելի ուժեղ է Մխիթարյանից․ Բուբնովը նշել է Հայաստանի հավաքականի առաջատարի համար իդեալական առաջնությունը

Ֆուտբոլային փորձագետ Ալեքսանդր Բուբնովը խոսել է այն մասին, թե եվրոպական որ առաջնությունները կարող են լավագույնս համապատասխանել «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։

​«Նա ստեղծված է Իսպանիայի համար։ Անգլիայում նրա համար նույնիսկ ծանր կլինի։ Հնարավոր է՝ Գերմանիայում ավելի հեշտ լինի, բայց այնտեղ թիմերը բաց ֆուտբոլ են խաղում։

​Եթե ելնենք առաջնությունում պայքարի, ֆիզիկական մենամարտերի ու պրեսինգի մակարդակից, ինձ թվում է՝ Իտալիայի առաջնությունն ավելի մեղմ է:

Այստեղ համեմատելու բան կա։ Ունենք երկու ականավոր հայ ֆուտբոլիստ՝ Մխիթարյանն ու Սպերցյանը։ Մխիթարյանն այժմ խաղում է և վատ հանդես չի գալիս։ Նա մտածում է՝ երկարաձգե՞լ պայմանագիրը Իտալիայի չեմպիոն «Ինտերի» հետ, թե՞ ոչ։

​Իմ կարծիքով՝ Սպերցյանն ավելի ուժեղ է Մխիթարյանից։ Եթե մենք նրան «Ինտեր» ենք տեղափոխում, ստացվում է, որ նրան կարելի է տանել իտալական ցանկացած թոփ ակումբ»,- Բուբնովի խոսքերն է մեջբերում «Коммент.Шоу» յութուբյան ալիքը։

​Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։
Հայ ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։ Transfermarkt պորտալի համաձայն՝ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։

Armsport

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին