Ներքին Միտք 5 ամիս առաջ - 22:09 18-05-2026

Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան

Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի 10-րդ օրն արդեն կարելի է արձանագրել, որ նույնիսկ իշխանական տարատեսակ ճնշումների պայմաններում հանրությունը հստակ և հրապարակային կերպով արտահայտում է իր վերաբերմունքը թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական ուժերի նկատմամբ։

Ամեն օր և յուրաքանչյուր քայլափոխի ավելի ակնհայտ է դառնում, որ ՀՀ քաղաքացին ունի փոփոխությունների հստակ պահանջ և դրանք իրականացնելու անկեղծ ձգտում։ Հատկապես ընդդիմադիր դաշտում առաջատար դերակատարում ունեցող ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանդիպումները՝ ինչպես Երևանի վարչական շրջաններում, այնպես էլ մարզերում, վկայում են հանրային լայն աջակցության և ջերմ ընդունելության մասին։

Թերևս, իշխող վարչակարգի սխալները մատնանշելը կարող էր բավարար լինել «Ուժեղ Հայաստան»-ին քաղաքական հաջողության համար, սակայն կուսակցությունը հանրության դատին է ներկայացրել ծավալուն, բովանդակալից ու հավակնոտ ծրագիր, որը ոչ միայն ուրվագծում է Հայաստանի անվտանգ ապագան և նոր սպառնալիքներից պաշտպանվելու ռազմավարությունը, այլև առաջարկում է տնտեսապես զարգացած, սոցիալապես արդար ու կայուն պետության կառուցման տեսլականը։

Հայաստանում իշխանափոխության գաղափարը ժողովուրդն արդեն ընդունել է․ մնում է այն կյանքի կոչել։ Դա պետք է արտահայտվի հունիսի 7-ին ընտրատեղամասեր այցելելով և սեփական քվեն իրացնելով։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ Հայաստանի՝ ներքին և արտաքին նոր վտանգներից փրկվելու պատասխանատվությունն առաջին հերթին իր վրա է, և հենց ինքը կարող է փոխել երկրի քաղաքական օրակարգը։

Տիգրան Դումիկյան
Վերլուծաբան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ