Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 16:29 18-05-2026

Ֆասթ Բանկը Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիայի գլխավոր հովանավորն է

Ֆասթ Բանկն սկսել է գործակցել Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիայի հետ որպես գլխավոր հովանավոր։ Այս գործակցությունը կարևոր խթան է առաջիկա գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնության նախաշեմին։

ՓՄՁ բիզնեսի կառավարման տնօրեն-տնօրինության անդամ Արտավազդ Թառոյանն ընդգծել է, որ այս հովանավորչությունը միտված է խրախուսել մեր մարզիկներին․ «Գրեփլինգ մարզաձևի մեր ներկայացուցիչները մեծ ներուժ ունեն և լավագույնս դրսևորել են իրենց տարբեր առաջնություններում: Ֆասթ Բանկի աջակցությունը միտված է քաջալերելու մեր տաղանդավոր ըմբիշներին, և մենք վստահ ենք, որ շարունակական աշխատանքների և աջակցության շնորհիվ կհասնենք հաղթանակների», - ասել է նա։

Հավելենք, որ սույն թվականի մայիսի 24-ից 31-ը Հայաստանն առաջին անգամ հյուրընկալելու է UWW (United World Wrestling) միջազգային կազմակերպության պաշտոնական Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքականը մասնակցելու է իր ողջ կազմով՝ մինչև 15 տարեկանների , 17 և 20 տարեկանների, մեծահասակների մրցաշարերում:

Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը նշել է․ «Մենք գնահատում ենք մեր գործընկերներին՝ հանձինս Ֆասթ Բանկի, որը մեր կողքին է և դարձնում է այս առաջնությունը հնարավոր, և իհարկե կուզեմ նշել, որ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ մենք հյուրընկալել ենք Եվրոպայի առաջնության միաժամանակ տարբեր ուղղություններ, այն է՝ գրեփլինգ, պանկրատիոն և սիրողական խառը մենամարտեր»։

Ի դեպ, Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիան գործում է 2020 թվականից, այս ընթացքում Հայաստանի ներկայացուցիչները հասցրել են 72 մեդալ նվաճել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։

Ֆասթ Բանկը շարունակաբար ներդրումներ է կատարում Հայաստանում ամենատարբեր մարզաձևերի զարգացման ուղղությամբ և վերջին շրջանում մի շարք գործակցության պայմանագրեր է կնքել տարբեր ակումբների հետ։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը