Ներքին 5 ամիս առաջ - 20:54 07-05-2026

Իմ մանդատը տարածվում է ՀՀ-ի վրա. ՄԻՊ-ը` Բաքվում պահվող հայ գերիներին այցելելու մասին

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը տարածվում է Հայաստանի տարածքի վրա, այլ ոչ թե արտերկրում գտնվող երկրի քաղաքացիների։ Այսօր ԱԺ–ում ի պատասխան ընդդիմադիր պատգամավորների հարցին ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

Խորհրդարանական 2–րդ ուժի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանը և Արմենուհի Կյուրեղյանը ՄԻՊ-ից հետաքրքրվել էին` արդյոք նա պատրաստվում է այցելել Բաքվում պահվող հայ գերիներին՝ ի պատասխան Բաքվի բանտից Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դիմումների։

«ՀՀ ՄԻՊ-ը չի կարող գնալ ու այլ պետությունում մշտադիտարկում անցկացնել։ Եթե մշտադիտարկում չեմ կարող անցկացնել, ապա ո՞րն է այցի նպատակը, մենք պետք նպատակները հստակեցնենք»,- ասաց Անահիտ Մանասյանը։

Անահիտ Մանասյանը վերահաստատեց իր դիրքորոշումը, որ Ադրբեջանում ընթացող իրավական գործընթացները որևէ աղերս չունեն միջազգային չափանիշների հետ։ Մանասյանը շեշտեց, որ ի տարբերություն շատերի, որոնք դիրքորոշում են հայտնում միայն գործերի քննության ընթացքում, ինքը հրապարակային գնահատական է տվել անձանց ձերբակալման հենց սկզբնական փուլում։

«Ազատությունից զրկման հենց առաջին օրից եմ հրապարակային դիրքորոշում հայտնել այն մասին, որ իմ խորին համոզմամբ՝ այս գործընթացները չեն կարող դիտարկվել մարդու իրավունքների ժամանակակից չափանիշներին և արժեքներին համապատասխանող»,- նշեց ՄԻՊ-ը։

Ըստ Մանասյանի՝ աշխարհի կողմից ընդունված միջազգային ստանդարտների կոպտագույն խախտումները հիմք են տալիս պնդելու, որ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Պաշտպանը պարզաբանել է, որ չնայած Դավիթ Իշխանյանից կամ Ռուբեն Վարդանյանից նախկինում դիմումներ չեն ստացվել, ինքը սեփական նախաձեռնությամբ է զբաղվել նրանց իրավունքների պաշտպանությամբ՝ ինչպես և մյուս գերիների դեպքում, որոնց ընտանիքները դիմել են ՄԻՊ գրասենյակ։

Մարդու իրավունքների պաշտպանը պնդեց, որ հարցը գտնվում է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում և միջազգային գործընկերների հետ աշխատանքը կրում է շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով հասնել բոլոր անօրինական պահվող հայերի վերադարձին, սակայն նա միջազգային գործընթացներից այլ մանրամասները չհայտնեց։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ