Ներքին 5 ամիս առաջ - 16:10 07-05-2026

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն ինքնաբացարկ է հայտնել

Առաջնորդվելով Երևան քաղաքի լավագույն շահով և քաղաքի կառավարման ճգնաժամ չհարուցելու հրամայականով՝ որոշել եմ ինքնաբացարկ հայտնել:

Այս մասին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հայտնել է Ֆեյսբուքի էջի իր գրառմամբ:

«Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղյակ եք, որ ընդգրկված եմ 2026թ․ հունիսի 7-ի ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում։

Տեղյակ եք նաև, որ Երևանի քաղաքապետ պարոն Տիգրան Ավինյանը նույնպես պատգամավորի թեկնածու է՝ ընդգրկված ՔՊ ընտրական ցուցակում։

Ընտրական օրենսգիրքը, սակայն, սահմանում է, որ հանրային ծառայության մեջ գտնվող պատգամավորի թեկնածուները (բացառությամբ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների և կառավարության անդամների) նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի օրվանից մինչև քվեարկության օրն օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից: Սա նշանակում է, որ թե՛ ես, թե՛ պարոն Ավինյանը, ընտրական ցուցակում մնալու դեպքում, օրենքի ուժով ժամանակավորապես ազատվելու ենք մեր պարտականությունների կատարումից մայիսի 8-ից սկսած։

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորումների համաձայն՝ քաղաքապետի առաջին տեղակալն է փոխարինում քաղաքապետին վերջինիս բացակայության ժամանակ։ Ինչը նշանակում է, որ գործող օրենսդրական կարգավորումները թույլ չեն տալիս քաղաքապետի մյուս տեղակալներին փոխարինել քաղաքապետին։

Հաշվի առնելով վերը գրված հանգամանքը, առաջնորդվելով Երևան քաղաքի լավագույն շահով և քաղաքի կառավարման ճգնաժամ չհարուցելու հրամայականով՝ որոշել եմ ինքնաբացարկ հայտնել։

Ուժերիս ներածին չափով, բնականաբար, աջակցելու եմ կուսակցությանս գալիք ընտրություններում ջախջախիչ հաղթանակ տանելու համար։

Տե՛ր կանգնիր խաղաղությանը, սիրելի՛ երևանցի»։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ