Ներքին 5 ամիս առաջ - 13:34 07-05-2026

Տղերք ջան, ձեզ համար Հայաստանում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ. Ծառուկյանը՝ 44-օրյայի մասնակից տղաներին

Այսօր դիմում եմ 44-օրյա պատերազմի և հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մեր տղաներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Ինչպես գիտեք, եղանակների լավանալուց հետո Քրիստոսի արձանի շինհրապարակ ուխտագնացությունը վերսկսվել է, և արդեն հազարավոր քաղաքացիներ հերթագրվել են՝ իրենց մասնակցությունն ունենալու համար։ Տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ ուզում են մասնակիցը դառնալ պատմական այս կառույցի շինարարությանը։

Ցանկացողների թիվը շատ ավելի մեծ է, քան մենք կարող ենք ապահովել նույնիսկ ամենօրյա ռեժիմով խմբեր բարձրացնելու պարագայում։ Սա է իրականությունը։ Ջանք ու եռանդ չենք խնայում մարդկանց հոսքերը կանոնակարգելու և շինհրապարակ ուղեկցելու համար։ Բոլորն ուզում են աղոթքը շուրթերին մի քար դնել այս իսկապես պատմական կառույցին։

Այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնց ցանկությունն ինձ համար վեր է ու կարևոր է ամեն ինչից։ Մեզ շատ են դիմում հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մեր տղաները՝ ցանկություն հայտնելով իրենց մասնակցությունը բերել շինարարությանը։

Ես հանձնարարել եմ, որ մեր տղաների խմբերին առաջնահերթություն տան։ Վստահ եմ, որ մյուս հերթագրվածները՝ Հայաստանից և սփյուռքից, ըմբռնումով կմոտենան։ Մենք շատ քիչ բան կարող ենք անել այս տղաների սխրանքը փոխհատուցելու և նրանց մեր երախտագիտությունը հայտնելու համար։ Սա թող լինի խորհրդանշական մի քայլ։
Տղերք ջան, ձեզ համար Հայաստանում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ, անհարմարություններ։ Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն բարձրանալու արձանի շինհրապարակ, խնդրում եմ դիմել տեղեկատվական գրասենյակ կամ իմ օգնական, ձեր մարտական ընկեր Էրիկին և ձեր խմբերը առաջնահերթության կարգով կբարձրանան Հատիս լեռ։ Ես մեծ սիրով կդիմավորեմ, կուղեկցեմ ձեզ»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ