Ներքին 5 ամիս առաջ - 19:06 03-05-2026

Փաշինյանը Երևանում հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ։

Վարչապետը ողջունել է Մարկ Քարնիի և պատվիրակության այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու և մեր երկիր այցելելու հնարավորությունն օգտագործելու համար։ Կարծում եմ՝ Ձեր մասնակցությունն այս ձևաչափն ավելի արդյունավետ է դարձնում, որովհետև ակնհայտորեն դա ընդլայնում է հայացքներն ու տեսակետները»,-նշել է երկրի ղեկավարը։

Մարկ Քարնին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և Կառավարությանը՝ այս կարևոր միջոցառմանը մասնակցելու հրավերի համար։ Կանադայի վարչապետը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին և ՀՀ Կառավարությանը՝ Իրանի հակամարտության հետ կապված կանադացիներին ցուցաբերված աջակցության համար։

Միաժամանակ, նա անդրադարձել է Եվրոպական միության հետ տարածաշրջանում իրականացվող մշտադիտարկմանը և հայտնել ընտրությունների անցկացման հարցում աջակցություն ցուցաբերելու իրենց պատրաստակամությունը։

Կանադայի վարչապետը նշել է, թե որքան տպավորված է վարչապետ Փաշինյանի առաջնորդությամբ տարածաշրջանային կայունության և հայ ժողովրդի համար ավելի մեծ բարգավաճման հեռանկարներ բերելու քայլերի հարցում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Կանադա երկկողմ բարեկամական հարաբերություններին և մտքեր փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ