Ներքին 5 ամիս առաջ - 11:37 03-05-2026

ԿԸՀ-ն մերժեց Վարդան Ղուկասյանի գրանցումը

ԿԸՀ-ն մերժեց ԴՕԿ կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Վարդան Ղուկասյանի գրանցումը:

Պատճառը անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությունն էր:

Վարդան Ղուկասյանի գրանցումը մերժելուն կողմ քվեարկեց վեց հոգի:

Նշվել է, որ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը ավելի քան 1.5 տարի գտնվում է երրորդ երկրում վարչական կալանքի տակ, ինչը աննախադեպ է, ըստ էության նա ոչ թե կալանք է կրում, այլ պատիժ. նման պայմաններում լավագույն ցանկության դեպքում վերջինս չէր կարող վերցնել պետական օրենքով նախատեսված փաստաթղթերը, որ կարող է տրամադրել լիազոր մարմինը:

Ուստի հանձնաժողովը որոշեց Վարդան Ղուկասյանի հարցը հանել քննարկումից, մինչև ֆորսմաժորային վիճակների ավարտվելը, հակառակ դեպքում դա իրավունքների խախտում է՝ բխող իրավական և քաղաքական բոլոր հետևանքներով:

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել. օրակարգում քաղաքական ուժերի գրանցումն է:


Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան