Ներքին 5 ամիս առաջ - 11:22 01-05-2026

Որպես պետություն՝ մեր առաջնահերթություններից է աշխատանքային իրավունքների պաշտպանությունը. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ, որում ասվում է․

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հարգելի աշխատավորներ,

Շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվա առթիվ։
Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու աշխատանքի կարևոր դերը մեր պետության կայացման և հասարակական կյանքի զարգացման գործում։ Յուրաքանչյուր երկրի առաջընթացի հիմքում անհատի պատասխանատու և բարեխիղճ գործունեությունն է, որն ապահովում է թե՛ ընտանիքների բարեկեցությունը, թե՛ պետականության հզորացումը։

Մեր ժողովրդի աշխատասիրությունն ու ստեղծագործական ներուժը պատմականորեն եղել են մեր գոյատևման և առաջընթացի գլխավոր երաշխիքը։ Այսօր էլ, մարտահրավերներով լի ժամանակաշրջանում, հետևողական աշխատանքի շնորհիվ ենք ստեղծում նոր արժեքներ և ամրապնդում մեր երկրի տնտեսական հիմքերը։

Որպես պետություն՝ մեր առաջնահերթություններից է աշխատանքային իրավունքների պաշտպանությունը և արժանապատիվ աշխատանքի համար անհրաժեշտ պայմանների ապահովումը։ Մենք պետք է շարունակենք հետևողական քայլերը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա իրացնելու իր մասնագիտական կարողությունները և ստանալու արդար վարձատրություն։

Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ամենօրյա նվիրումով կատարում են իրենց պարտքը՝ նպաստելով մեր երկրի զարգացմանը։ Հատուկ գնահատանքի են արժանի այն մարդիկ, ովքեր բարձր պատասխանատվությամբ գործում են նաև բարդ և պատասխանատու իրավիճակներում։

Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ առողջություն, հաջողություններ և բարօրություն բոլորիս ընտանիքներին»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի