Սպորտ 5 ամիս առաջ - 21:34 29-04-2026

Հայաստանի գավաթ․ հայտնի են եզրափակչի մասնակիցները

Այսօր՝ ապրիլի 29-ին, կայացան Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքում հայտնի դարձան եզրափակիչի մասնակիցները։

Օրվա կենտրոնական խաղում գործող գավաթակիր և չեմպիոն «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում ընդունեց «Արարատ-Արմենիային»։

Առաջին խաղում տարած նվազագույն հաշվով (1-0) հաղթանակից հետո «Նոան» կարողացավ պահպանել առավելությունը։ Պատասխան խաղն ավարտվեց 0-0 գոլազուրկ ոչ-ոքիով, ինչը թույլ տվեց Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմին նվաճել եզրափակիչի ուղեգիր։ Նշենք, որ «Նոան» երկրորդ տարին անընդմեջ հասնում է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ։

Զուգահեռաբար ընթացող մյուս խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ մրցեց Առաջին խումբը ներկայացնող «Անդրանիկի» հետ։ Առաջին հանդիպման անակնկալ ոչ-ոքիից (1-1) հետո «առյուծները» պատասխան խաղում հաղթեցին նվազագույն հաշվով։ Բրունո Միշելի՝ 32-րդ րոպեին խփած միակ գոլը վճռեց դիմակայության ելքը (ընդհանուր՝ 2-1)՝ եզրափակիչի ուղեգիր պարգևելով «Ուրարտուին»։

Այսպիսով, Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»։
Հիշեցնենք, որ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 14-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Հանդիպման մեկնարկը՝ 19:00-ին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին