Ներքին Միտք 5 ամիս առաջ - 22:25 24-04-2026

Հայաստանն Ադրբեջանի վիլայեթը չէ, որտեղ Բաքուն պետք է դատավճիռներ թելադրի. Իշխան Սաղաթելյան

Հայաստանն Ադրբեջանի վիլայեթը չէ, որտեղ Բաքուն պետք է դատավճիռներ թելադրի։

Ադրբեջանի ԱԳՆ-ն իրեն թույլ է տալիս բացահայտ միջամտել մեր երկրի ներքին գործերին և պահանջել պատասխանատվության ենթարկել ՀՀ քաղաքացիներին՝ Ջահերով երթի ժամանակ տեղի ունեցած ակցիայի համար։

Հասկանալի է, որ Բաքվի երազանքների կառավարիչն այժմ ՀՀ-ում իշխանության է և թշնամու հետ զուգահեռ դատապարտում է սեփական երկրում անցկացվող ազգային ակցիաները։ Բայց անգամ այս պայմաններում սանձարձակությունն ու լկտիությունը պետք է չափ ունենան։

Միայն պատկերացնել կարելի է, թե ինչ աղետալի մակարդակում է գտնվում Հայաստանի ինքնիշխանությունը, երբ հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին։ Սա ուղղակի ապացույցն է այն բանի, որ Բաքուն Հայաստանն այլևս չի դիտարկում որպես ինքնուրույն սուբյեկտ։

Հասկանալի է, որ Ադրբեջանի համար Ցեղասպանության ցանկացած հիշատակում տրավմատիկ է, քանի որ այն հայելու պես հիշեցնում է իրենց իսկ նմանատիպ հանցանքները։ Սակայն Թուրքիայի հետ այն աստիճան նույնանալը, որ ստանձնեն նաև Հայոց Ցեղասպանության պատասխանատվությունը՝ պահանջելով պատժել ոգեկոչման ակցիայի մասնակիցներին, չափազանց է անգամ Ադրբեջանի նման պետության համար։

Սա այլևս միայն դրոշի հարց չէ։ Սա հարց է այն մասին, թե ով է որոշում մեր երկրում՝ ինչն է թույլատրելի և ինչը՝ ոչ։

Բայց Բաքվի և Անկարայի որոշումները Նիկոլի ռեժիմի համար է, ոչ երբեք մեր ժողովրդի և ազգային ուժերի:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ

Ձեզ գուցե հետաքրքրի