Ներքին Միտք 5 ամիս առաջ - 21:26 24-04-2026

Բացառիկ գտածոներ Հայոց ցեղասպանության թեմայով, որոնք առնչվում են համիդյան կոտորածներին. Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, ցեղասպանագետ Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը.

Բացառիկ գտածոներ Հայոց ցեղասպանության թեմայով

Ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում իրականացված հավաքչական աշխատանքների ընթացքում բացառիկ մի քանի ցուցանմուշներ հայտնաբերվեցին, որոնք առնչվում են համիդյան կոտորածներին:



Եվրոպական աճուրդներից հաջողվեց ձեռք բերել 1910 թվականին հոլանդերենով լույս տեսած «Հակոբ. դրվագ հայ քրիստոնյաների տառապանքների օրերից» վերնագրով հազվագյուտ գիրքը, որտեղ նկարագրվում են 1890-ականների կոտորածների դրվագները: Ենթադրվում է, որ այս գրքի հեղինակը Մարգարետ ֆոն Օրցենն է:



Հաջորդ ձեռքբերումը Շվեյցարիայում և Գերմանիայում հայանպաստ առաքելություն իրականացնող կազմակերպությունների կողմից 1898 թվականին թողարկած պարբերականներն էին, որոնց բնօրինակներն առաջին անգամ էին հայտնվել մեկ այլ աճուրդում:



Ամենամեծ անակնկալը սպասվում էր Ազգային գրադարանի լուսանկարչական հավաքածուն ուսումնասիրելու ընթացքում: Այստեղ հայտնաբերվեցին 1897 թվականին բուլղարահայ լուսանկարիչ Խաջոլյան եղբայրների կողմից արված հազվագյուտ վեց լուսանկարները, որոնցից ընդամենը մեկն էր տպագրվել եվրոպական մամուլում: Այդ լուսանկարները ներկայացնում են համիդյան կոտորածներից հետո Բուլղարիայում հաստատված հայ գաղթականներին:

Ձեռք բերված հազվագյուտ գիրքը և թերթերը կփոխանցվեն Հայոց ցեղասպանության թանգարանին՝ համալրելով վերջին ութ տարիների ընթացքում իմ կողմից իրականացված հավաքչական աշխատանքների արդյունքում տարբեր աղբյուրներից ձեռք բերված և թանգարանին փոխանցված հարյուրավոր միավորներից բաղկացած թանգարանային արժեքների հավաքածուն:



Մինչ այդ ես սպասում եմ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանին հասցեագրված իմ նամակի պատասխանին, որում վերջինիս հորդորել եմ կազմել հանձնաժողով՝ ՀՑԹԻ-ում ընդունման-հանձման գործընթաց սկսելու, հավաքածուի անվտանգության պայմանները, այնտեղ գտնվող բացառիկ միավորների առկայությունը վերստուգելու համար:
Անցել է մեկ ամիս, իմ գրությունը մնացել է անպատասխան: Խախտելով գործող կարգը, թանգարանի տնօրինությունը չի ցանկանում ստացականներ տրամադրել տարեսկզբին նվիրատվության կարգով ՀՑԹԻ-ին փոխանցված միավորների դիմաց:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ